Ներքին 3 տարի առաջ - 23:45 13-03-2023

Սոննա Աղեկյանը դատարանում հաղթել է Հայկ Մարությանին.նրա արտահայտությունները չեն արատավորել Մարությանի պատիվն ու համբավը

Վճռաբեկ դատարանը հիմնավորել է, որ Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի կողմից մամուլի ասուլիսի ժամանակ կատարված արտահայտությունները չեն արատավորել Հայկ Մարությանի պատիվն ու համբավը։ Այս մասին հաղորդում է Fidelis Law Firm ընկերությունը։

«Հաղթական որոշում ՀՀ Վճռաբեկ դատարանում

Ֆիդելիս իրավաբանական ընկերությունը, ի դեմս հիմնադիր-գործընկեր Վարազդատ Հարությունյանի, տնօրեն Վլադիմիր Գաբրիելյանի, փոխտնօրեն Լուիզա Հովհաննիսյանի, դեռեւս 2019 թվականից ստանձնել էր Սոննա Աղեկյանի իրավունքների պաշտպանությունը Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից ներկայացված հայցի դեմ (պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման եւ հերքման պարտավորեցնելու պ/մ):

Թե՛ առաջին ատյանի դատարանի, թե՛ Վերաքննիչ դատարանի դատական ակտերը մեր վստահորդի դեմ են կայացվել:

Մեր կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի քննության արդյունքում, Վճռաբեկ դատարանը բեկանել եւ փոփոխել է կայացված դատական ակտը՝ վերականգնելով դրանով խախտված մեր վստահորդի խոսքի ազատության իրավունքը:

Արդյունքում, Վճռաբեկ դատարանը հիմնավորել է, որ Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի կողմից մամուլի ասուլիսի ժամանակ կատարված արտահայտությունները ունեցել են հստակ ուղղվածություն, մասնավորապես Սոնա Աղեկյանը նպատակ է ունեցել հանրությանը իրազեկել Երեւան քաղաքում տիրող իրավիճակի մասին, ինչպես նաեւ հնչեցված արտահայտություններն իրենցից ներկայացրել են կարծիք, քննադատություն, գնահատողական դատողություններ ուղղված քաղաքապետին եւ քաղաքային իշխանություններին եւ չեն արատավորել Հայկ Մարությանի պատիվն ու համբավը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով