Ներքին Միտք 3 տարի առաջ - 19:52 12-03-2023

Գևորգին կոտրել չեք կարող, բայց սպանել կարող եք․ նա լուրջ առողջական խնդիրներ ունի


Գևորգին կոտրել չեք կարող։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նա, մասնավորապես, գրել է․

«Գևորգին կոտրել չեք կարող․
Սպանել՝ էդ կարող եք

Այս պահին Գեւորգ Պետրոսյանը Մասիվի ոստիկանական բաժանմունքում է եւ «ինտելեկտը վիրավորված ու ահաբեկված» պարեկների հետ առերեսում է։

Երեկ, երբ մինչեւ 20 IQ-ի թեսթային ռեժիմը հաղթահարած պարեկները մի ողջ գվարդիայով Գեւորգին բերման են ենթարկել ոստիկանական բաժանմունք, Գեւորգի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է եւ կանչված շտապ օգնության բժիշկներն առաջարկել են տեղափոխել հիվանդանոց, ինչը պարեկները չեն արել եւ իրենց իջեցված ցուցումի համաձայն՝ Գեւորգին տեղափոխել են ձերբակալված անձանց պահպանման վայր։

Հիմա ասում եմ ձեզ՝ Գեւորգը լուրջ առողջական խնդիրներ ունի եւ մշտապես պիտի լինի բժիշկների հսկողության տակ։

Հետո չասեք՝ չգիտեինք։
Գեւորգին, մեկա, դուք կոտրել չեք կարող, բայց սպանել կարող եք, ինչպես սպանեցիք Արմեն Գրիգորյանին։

Էկեք թարգեք էս ձեր դիշովի շոուն։

Դուք Գեւորգ կոտրել եւ լռեցնել չեք կարող։
Իսկ սպանել, հա, էդ կարող եք»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան