Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 23:31 10-03-2023

Երեք ուղղություններով սպասվում են հարձակումներ․ Նարե Սոսեն հայտարարում է

«Մի քանի օր առաջ մենք զոհեր ունեցանք․ անունը դրեցին ոստիկանական, բայց դա թուրքերի արգելքն էր այստեղից հաց տեղափոխողների համար։ Խաչիկում էլ ունեինք կրակոցներ, վիրավորներ, որի մասին չգրվեց մամուլում։ Ունեցել ենք Վարդենիսում փոխհրաձգություն»,- Օragir․News-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Նարե Սոսեն։

Նարե Սոսեն արձանագրում է․ «Պարփակված են լրատվամիջոցները․ ծանր հսկողության տակ են գտնվում։ Գուցե հենց դա է պատճառը, որ ժողովուրդն անտեղյակ է։ Որոշ բաներ կարելի է բացահայտ ասել․ եթե չբարձրաձայնվեն որոշ բաներ, չենք հասցնի պատրաստվել»։

Ազատամարտիկը նկատում է՝ թուրքը զինավարժություններ է անում․ «Հիմա կատարվում է ինչ․ Զանգեզուրի միջանցքի խնդիրն է, որը թուրքը որոշել է, որ պիտի ստանա։ Ըստ օդում կախված լուրերի՝ որոնց հավանականությունն իրականում 99,9% է, Նիկոլը ստորագրել է վաղուց։ Եթե անգամ չի ստորագրել, բանավոր է խոստացել, գուցե վճարվել է․ ուրեմն պիտի տա։ 130 հազար մարդու պավեսկա է եկել՝ մարտական պատրաստակամություն հայտնելու մասով։ Ինֆորմացիան ճշտված է վայենկոմատից՝ ներքին կարգով, բայց դա փաստ է»։

Նարե Սոսեն նշում է, որ ինքը բոլոր ճանապարհներով ինֆորմացiա է ճշտել․ «Երեք ուղղություններով սպասvում են հարձակումներ՝ Վարդենիս, Սյունիք, երրորդը կամ Խաչիկ գյուղից, որպեսզի կտրեն ճանապարհը դեպի Երևան եկող՝ առանձնացնելով Սյունիքը Արարատյան դաշտավայրից։ Ճանապարհ են բացում Սյունիքից Նախիջևան։ Կա նաև ուրիշ իրավիճակ․ փորձում են պարսիկների դեմ հանել մեր ազգաբնակչությանը, ինչպես արեցին ռուսների հանդեպ»։

Զրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով