Ներքին 1 տարի առաջ - 17:30 24-12-2024

Նարե Սոսեն դեռ չի հայտնաբերվել․ ՔԿ-ն հետախուզումը շարունակում է

Երևանի ավագանու նախկին անդամ Նարե Սոսեի (Նարինե Հայրապետյան) նկատմամբ հետախուզումը դեռևս շարունակվում է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Նշենք, որ ավագանու ընդդիմադիր անդամը 2024 թվականի հունվարին Հայաստանը լքել էր, ապա տեսաուղերձով հայտնել, որ իրեն առևանգել, սպառնալիքներ են հնչեցրել, այնուհետև ոստիկանությունում տեսախցիկի առաջ ստիպել են ցուցմունք տալ։

Դրանից հետո՝ 2024 թվականի մայիսին, Նարե Սոսեն, նույն ինքը՝ Նարինե Հայրապետյանը, ժամանել էր Հայաստան, ներկա գտնվել «Սրբազան» շարժման հավաքներին, ապա «անհետացել»։

Այս մասին 2 ամիս առաջ մեզ հետ զրույցում հայտնել էր նաև Երևանի «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

Նշենք, որ Քննչական կոմիտեն մայիսի 24-ին հայտնել էր, որ Նարե Սոսեին առևանգելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը կարճվել է, փոխարենը նախաձեռնվել էր նոր քրեական վարույթ՝ սուտ մատնության հատկանիշներով և հետախուզում էր հայտարարվել։

Հիշեցնենք, որ 2024թ․ հունվարի 17-ին Երևանի ավագանու անդամ Նարինե Հայրապետյանը հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ 2024թ․ հունվարի 15–ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Թոթովենց փողոցի 6/7 հասցեի դիմացից մի խումբ անձինք առևանգել են իրեն, ստիպողաբար նստացրել են անհայտ մակնիշի ավտոմեքենա, կտորով փակել աչքերը և տեղափոխել անհայտ վայր, որտեղ հանդիպել է մոտ 60-65 տարեկան տղամարդու, ում հետ, իր քաղաքական գործունեության հետ պայմանավորված, զրույց է ունեցել, որից հետո նույն անձանց կողմից, նույն կերպ իրեն տեղափոխել են Աբովյան փողոց, իջեցրել մեքենայից ու հեռացել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան