Մամուլ 3 տարի առաջ - 08:26 09-03-2023

Ինչի՞ համար է ֆեյքերի նոր «պարտիան». Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեր ունեցած տեղեկություններով, իշխանությունների տեղեկատվական-քարոզչական բլոկը նոր «պարտիա» է սկսել։ Խոսքը, մասնավորաբար, մի քանի տասնյակ կեղծ օգտահաշիվների մասին է, որոնք գլխավորապես խաղալու են իբր ընդդիմադիր հատվածում. այլ խոսքերով ասած՝ սոցցանցերում «ընդդիմադիր» կեցվածք են ունենալու։ Թերթի տեղեկություններով, վերջին մի քանի ամիսներին մի քանի տասնյակ «ֆեյք» հաշիվներ են բացվել, որոնք փորձում են թեմաներ գեներացնել ընդդիմադիր սեգմենտում։

Դրանք սոցցանցային խմբերում են «տեղավորվում», ընդդիմադիր «ընկերներ», համակիրներ են հավաքում, իշխանություններին «կոշտ» քննադատության են ենթարկում, քննադատական տարբեր նյութերով կիսվում, որոշներն էլ ակտիվ մեկնաբանություններ են անում կայքերի նյութերի ու «լայվերի» տակ։ Սակայն նրանց ընդդիմադիր քննադատություններն ու մեկնաբանություններն իրականում տեղավորվում են որոշակի «սահմանների» մեջ, զուգահեռ այդ պսևդոընդդիմադիր «ֆեյքերի» կողմից հիմնականում կեղծ թեզեր ու պաթոսային բովանդակություն ունեցող մեկնաբանություններ են շրջանառվում:

Առաջին հայացքից թվում է, թե քննադատում են Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը, սակայն նրանց բուն «միսիան» իբր ընդդիմադիր հայացք ունեցողների անունից ընդդիմության հասցեին քննադատության ալիք բարձրացնելն է, իսկ ավելի կոնկրետ՝ ընդդիմության մեջ երկպառակություն սերմանելը, կամ, ինչպես ասում են իշխանության կուլիսներում, ընդդիմադիրների «տունը կռիվ գցելը»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում