Ներքին 3 տարի առաջ - 00:43 09-03-2023

Գլխավոր դատախազուհին ոչ թե խելացի և ազատ, այլ ընդամենը ինքնահավան, մեծամիտ տիկին է․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր, մարտի 8-ի առթիվ ՀՀ գլխավոր դատախազուհին իր ստրկատիրուհու կազմակերպած միջոցառմանը կրակոտ ելույթ է ունեցել։ Նա հպարտորեն խոսել է կնոջ ազատության մասին և շեշտել, որ միայն խելացի կինը կարող է ազատ լինել։ Նրա խոսքերից պարզ երևում է, որ խելացի, ուստի և ազատ կին ասելով նա առաջին հերթին ինքն իրեն նկատի ունի։Սա դասական մեծամտության և ինքնահավանության դրսևորում է։ Երբ մարդն ինքն իրեն համարում է խելացի, նա , մեղմ ասած այնքան էլ խելացի չէ։ Հավանաբար, տիկին դատախազուհին դպրոցում և համալսարանում եղել է գերազանցիկ, ուստի և ըստ իրեն՝ խելացի։ Նա բոլոր առարկաներն անգիր է սովորել, բայց երբևէ չի վիճել, ընդդիմացել որևէ դասագրքային դրույթի հետ։ Գերազանցիկ լինելը բնավ չի նշանակում լինել խելացի, որպես կանոն լինում է հակառակը։Իսկ մեծամտությունը արդեն․․․

Հիշեցի Լև Տոլստոյի բանաձևը․ «Մարդը կոտորակ է։ Կոտորակի համարիչը այլոց կարծիքն է մարդու մասին, իսկ հայտարարը մարդու կարծիքն է իր մասին»։ Կարծում եմ բոլորին պարզ է։

Ինչ վերաբերում է ազատ կին լինելուն, որի մասին նույնպես մեծամտորեն ասում է տիկին դատախազուհին, ապա սա արդեն առնվազն քմծիծաղ է առաջացնում։ Այսպես տիկին «ազատ» դատախազուհին իր ստրկատիրոջ պատվերով քր․ գործեր է թխում ընդդիմադիր գործիչների դեմ, բայց «մոռանում» Արա Մխիթարյանի դաժան ծեծը, Մհեր Եղիազարյանի, Արմեն Գրիգորյանի, Սոնա Մնացականյանի ողբերգական մահերը, Ապարանում երեք երիտասարդների սպանությունը, Էդգար Ղազարյանի ծեծը, ոստիկանական բաժանմունքում փաստաբանների ծեծը։

Այնպես որ գլխավոր դատախազուհին ոչ թե խելացի և ազատ, այլ ընդամենը ինքնահավան, մեծամիտ տիկին է»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով