Արտաքին 3 տարի առաջ - 15:00 08-03-2023

Մեզ անհանգստացնում են Վրաստանում տեղի ունեցող զարգացումները. Շառլ Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը մտահոգություն է հայտնել Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ։ Այս մասին Միշելը գրառում է կատարել իր թվիթերյան պաշտոնական էջում։

Միշելն ընդգծել է, որ խաղաղ բողոքի իրավունքը ցանկացած ժողովրդավարության հիմքն է։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումն անհամատեղելի է Եվրամիության ուղու հետ։

«Օտար ազդեցության օրենքի ընդունումը չի համապատասխանում Եվրամիության այն ուղուն, որը ցանկանում է Վրաստանի մեծամասնությունը։ Օրենքի գերակայությանը և մարդկային արժեքներին նվիրվածությունը առանցքային է ԵՄ նախագծի համար»,- գրել է Միշելը։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Թբիլիսիում ցուցարարների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել, ինչի հետևանքով ոստիկանությունը ուժ է կիրառել։ Ավելի վաղ Վրաստանի իշխող Վրացական երազանք կուսակցությունն առաջին ընթերցմամբ ընդունել էր լ օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը, ինչն առաջացրել է ընդդիմության և հազարավոր քաղաքացիների դժգոհությունը։

Ցուցարարներին աջակցություն էր հայտնել նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ խոստանալով վետո դնել օրենքի վրա, եթե այն ընդունվի խորհրդարանի կողմից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով