Արտաքին 3 տարի առաջ - 21:05 14-05-2023

Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են հուլիսին կրկին հանդիպել Բրյուսելում․ Շառլ Միշել

Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ ԵՄ-ն հանձնառու է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին՝ համապարփակ կարգավորման հասնելու հարցում։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, այս մասին Միշելն ասել է Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած եռակողմ հանդիպումից հետո։

Միշելը հայտնել է, որ Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 5-րդ հանդիպմանը տեղի է ունեցել մտքերի բաց և արդյունքի վրա հիմնված փոխանակում։ Նա շեշտել է, որ հանդիպման ընթացքում կողմերը շեշտը դրել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված առաջընթացի վրա, և առաջնորդներն արտահայտել են Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու իրենց ընդհանուր ցանկությունը։

«Ես բարձր եմ գնահատում նրանց ջանքերը։ Միասին վերանայեցինք մեր օրակարգի բոլոր հարցերը։ Խաղաղության համաձայնագրի վերաբերյալ ԱՄՆ-ում վերջին դրական բանակցություններից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ վճռական քայլեր ձեռնարկելու համար ձեռք բերված թափը պետք է պահպանվի»,- ասել է նա։

Շառլ Միշելն ընդգծել է, որ իրենք կշարունակեն նպաստել կողմերի համատեղ ջանքերին։ Նա միևնույն ժամանակ հայտնել է, որ Եվրամիությունը թաքնված օրակարգ չունի, և վերջինիս նպատակը կողմերին աջակցելն է, որպեսզի հասնեն խաղաղության հաստատման։

Եվրամիության խորհրդի նախագահը միևնույն ժամանակ հայտնել է, որ Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը համաձայնել են հուլիսին կրկին հանդիպել Բրյուսելում։ Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները պայմանավորվել են շարունակել երկկողմ հանդիպումները սահմանային հարցերի շուրջ։

«Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը 1991թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և հարգել Հայաստանի 29.8 հազար կմ2 և Ադրբեջանի 86.6 հազար կմ2 տարածքները»,- հայտարարել է Միշելը։

Վերջինս միևնույն ժամանակ հայտնել է, որ սահմանների վերջնական սահմանազատումը կորոշվի բանակցությունների միջոցով։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան