Արտաքին 3 տարի առաջ - 19:00 08-03-2023

Հուսով ենք, որ Հայաստանը դրականորեն կարձագանքի խաղաղության պայմանագրի առաջարկների վերաբերյալ մեր մեկնաբանություններին. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանը դրականորեն կարձագանքի խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի մեկնաբանություններին։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, այս մասին Ալիևն ասել է Բաքվում՝ Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Ալիևը հայտնել է, որ հանդիպման ընթացքում Լատվիայի նախագահին տեղեկացրել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակի, հատկապես Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ «Հուսով ենք, որ Հայաստանը դրականորեն կարձագանքի խաղաղուղության համաձայնագրի առաջարկների վերաբերյալ մեր մեկնաբանություններին»,- ասել է նա։

Ադրբեջանի նախագահը հայտնել է, որ ավելի վաղ Ադրբեջանն իր առաջարկներն է արել, որոնք հիմնված են միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա։ Նրա խոսքով՝ դրանից հետո Բաքուն ստացել է Երևանի մեկնաբանությունները, և ի պատասխան ներկայացրել իր մեկնաբանությունները, որոնք այժմ քննարկման փուլում են։

Ալիևը միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ Հայաստանի կողմից ուժեղ քաղաքական կամք կլինի, երկիրն ի վերջո «ճիշտ որոշում կկայացնի և չի փորձի ժամանակ վատնել, ինչպես դա արել է «օկուպացիայի ժամանակ»։ Նրա խոսքով՝ իրենք 28 տարի բանակցել են, սակայն դա հանգեցրել է ռազմական գործողությունների, որի արդյունքում այսպես կոչված «Ադրբեջանի տարածքներն ազատագրվեցին»։

«Այժմ, երբ մենք լրջորեն քննարկում ենք երկու երկրների միջև խաղաղության պայմանագիրը, մենք ակնկալում ենք, որ Հայաստանը ժամանակ չի կորցնի և դրական պատասխան կտա մեր առաջարկին, որին աջակցում են բազմաթիվ միջազգային մասնակիցներ։ Չնայած մեր տարածքների ավերածություններին և երկարամյա օկուպացիային, կարծում ենք, որ պետք է շրջել թշնամանքի էջը։ Մենք պետք է նայենք ապագային և կառուցենք խաղաղ Հարավային Կովկաս»,- հայտարարել է նա։

Ադրբեջանի նախագահը կարևորել է մերձբալթյան երկրների սերտ համագործակցության և ինտեգրման առավելությունները։ Նա ափսոբանք է հայտնել, որ այս առումով Հարավային Կովկասում այլ իրավիճակ է տիրում։

Բացի այդ Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ Ադրբեջանի և Լատվիայի հարաբերությունները բարեհաջող կերպով զարգանում են, և երկու երկրները ռազմավարական գործընկերներ են։ Նա կարևորել է մի քանի տարի առաջ երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրումը։

«Մենք իսկապես քայլեր ենք ձեռնարկում որպես ռազմավարական գործընկեր»,- ասել է նա։




Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան