Ներքին 4 տարի առաջ - 21:45 24-12-2021

Հայաստանը շահագրգռված է խաղաղության պայմանագրի կնքմամբ և պայմանագրի բանակցությունների մեկնարկով․ ՀՀ վարչապետ

Հայաստանը շահագրգռված է խաղաղության պայմանագրի կնքմամբ և պայմանագրի բանակցությունների մեկնարկով: Այդ մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր առցանց ասուլիսում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք անվտանգության երաշխիքների, տրանսպորտային ուղիների ապաշրջափակման կոնտեքստում հնարավոր է խաղաղության պայմանագրի կնքում Ադրբեջանի հետ:

«Մենք, իհարկե, խաղաղության պայմանագրի կնքման և պայմանագրի բանակցությունների մեկնարկով շահագրգռված ենք: Վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էլ բանակցային մի օրակարգ էին առաջարկել, որի կետերից մեկն էլ խաղաղ և համապարփակ կարգավորման խնդիրն էր: Եվ մենք դրանով շահագրգռված ենք, չենք հրաժարվել այդ թեմայով խոսել և չենք հրաժարվելու»,- ասաց Փաշինյանը:

Ըստ նրա՝ ՀՀ իշխանության՝ երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ցանկության համատեքստում անտրամաբանական կլինի ասել, թե չեն ուզում լսել խաղաղության պայմանագրի մասին: «Իհարկե, մեր կարևոր նպատակներից է համապարփակ խաղաղության պայմանագիրը, համապարփակ լուծումը: Մեծ հաշվով բոլոր բանակցությունները, այս ամենի մասին, որ խոսում ենք, ինչի՞ մասին ենք խոսում. խաղաղության պայմանագրի, նաև՝ հնարավոր դրույթների, բովանդակության մասին ենք խոսում»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց՝ քարոզչական քաոսի պատճառով նաև անընդհատ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե ՀՀ իշխանությունները դեմ են դեմարկացիային և դելիմիտացիային: Նա վստահեցրեց, որ նման բան չկա: «Տպավորություն է ստեղծվում, թե մենք խաղաղության համաձայնագրին և Լեռնային Ղարաբաղի խնդրի համապարփակ կարգավորմանը դեմ ենք: Իհարկե, դեմ չենք, իհարկե՝ կողմ ենք, շահագրգռված ենք»,- ասաց նա:

Հայաստանը ցանկանում է նաև կոմունիկացիաների բացում, և այդ բոլոր ուղղություններով գնալու է առաջ: Փաշինյանը պարզ է համարում, որ այդ բանակցությունների ընթացքում Ադրբեջանը փորձելու է այնպես անել, որ իր շահերն առավել արտահայտված լինեն, Հայաստանն էլ փորձելու է այնպես անել, որ իր շահերն արտահայտված լինեն:

«Բայց, եթե մեզ հաջողվի ձևակերպել խաղաղության այնպիսի մոդել, որը ձեռնտու կլինի և Հայաստանին, և Ադրբեջանին, այդ պարագայում, գուցե, բանակցային սեղանն ավելի պակաս հակամարտության կամ հակադրության դաշտ լինի, և ավելի շատ դիմացինի տեսակետը հասկանալու և այդ տեսակետներից ինչ-որ ընդունելի դրույթներ դուրս բերելու, և ինչ-որ նոր սխեմա ձևավորելու հնարավորություն լինի»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ Սոչիում և Բրյուսելում այդպիսի նախադրյալներ հստակ կային:

Փաշինյանի խոսքով, Սոչիից հետո, սակայն, տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք լրջորեն կասկածի տակ են դրել այդ խոսակցությունը: Բրյուսելից հետո, նրա խոսքերով, բարեբախտաբար, այդպիսի իրադարձություններ տեղի չեն ունեցել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով