Արտաքին 3 տարի առաջ - 21:45 27-10-2022

Ռուսաստանի նախագահը մանրամասներ է հայտնել խաղաղության պայմանագրի բանակցությունների վերաբերյալ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ «Վալդայ» բանավեճի ակումբում իր ունեցած ելույթում մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք հնարավոր խաղաղության պայմագրի Վաշինգթոնյան տարբերակի վերաբերյալ։

Պուտինը հայտարարել է, որ երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրումն անհրաժեշտ է, և Մոսկվան աջակցում է խաղաղ կարգավորման գործընթացին։ Նա շեշտել է, որ հայ ժողովուրդն ու իր ղեկավարությունը պետք է ընտրեն, թե որ տարբերակն է իրենց անհրաժեշտ։ ՌԴ նախագահի խոսքով՝ ցանկացած տարբերակ, որը կհանգեցնի խաղաղության, ընդունելի կլինի իրենց համար։

Վերջինս միևնույն ժամանակ ընդգծել է, որ Ռուսաստանն այս հարցում չի պատրաստվում որևէ բան պարտադրել Հայասանին։ «Մենք չենք պատրաստվում ոչինչ պարտադրել, չենք կարող և չենք պատրաստվում Հայստանին ինչ-որ բան թելադրել, եթե հայ ժողովուրդն ու իր այսօրվա ղեկավարությունը որոշեն, որ պետք է ընտրել կոնկրետ տարբերակ, որքան գիտեմ՝ Վաշինգտոնյանը, որը նախատեսում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումը, ապա խնդրեմ»,-ասել է Ռուսաստանի նախագահը։

Պուտինը նաև տեղեկացրել է, որ Ռուսաստանը կսատարի հայ ժողովրդի ցանկացած ընտրություն։ Նա նաև հայտնել է, որ եթե Հայաստանը և երկրի ներկայիս իշխանությունները կարծում են, որ Ղարաբաղն ունի իր առանձնահատկությունները, որոնք պետք է հաշվի առնել և ներառել պայմանագրում, դա նույնպես հնարավոր է քննարկել։

«Սա շատ դժվար ու ծանր հարց է։ Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է, դաշնակիցն է, և մենք, նկատի առնելով Ադրբեջանի շահերը, պետք է կենտրոնանանք այն հարցերի վրա, որոնք կառաջարկի Հայաստանը»,-ասել է Պուտինը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի