Արտաքին 2 տարի առաջ - 18:49 15-11-2023

Խաղաղության պայմանագրի տեքստը կարող է ավելի արագ համաձայնեցվել ինտենսիվ երկկողմ բանակցությունների միջոցով․ Հաջիև

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը Х-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաջիևը նշել է, թե, իբր «հայկական կողմը երկու ամսից ավելի է, ինչ ձգձգում է փաստաթղթի իր տարբերակի ներկայացումը»։

«Սեպտեմբերի 11-ին Ադրբեջանը երկկողմ ուղիներով հայկական կողմին է փոխանցել խաղաղության պայմանագրի 5-րդ լրամշակված տարբերակը՝ համապատասխան նշումներով, և մոտ ժամանակներս սպասում է Հայաստանի պատասխանին։

Չնայած մինչև այս տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին հրապարակային հայտարարություններին՝ հայկական կողմը երկու ամսից ավելի է՝ ձգձգում է փաստաթղթի իր տարբերակի ներկայացումը»,- նշել է ադրբեջանցի պաշտոնյան՝ հավելելով, որ ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է՝ սա «պատմական հնարավորություն է և փաստաթուղթը ստորագրելուն խոչընդոտող հանգամանք այլևս չկա»։

Ինչպես հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնականը՝ այժմ «լուրջ հարցեր է առաջացնում այն, թե որքանով է Հայաստանը պատրաստ դրան»։

«Խաղաղության պայմանագրի տեքստը միջուկային ֆիզիկա չէ։ Ադրբեջանի կողմից առաջարկված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին համապատասխան՝ խաղաղության պայմանագրի տեքստը կարող է համաձայնեցվել ավելի արագ՝ ինտենսիվ երկկողմ բանակցությունների միջոցով։ Գնդակն այժմ Հայաստանի դաշտում է»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով