Ներքին 3 տարի առաջ - 23:59 06-03-2023

Ինչպես Փաշինյանը կտրեց Ավինյանի հացը․ պաշտոնը շեշտող սաղավարտը՝ մանկական տրավմաների հետեւանք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է մեզ պարապ չթողնել։ Եթե թշնամահաճո կամ առնվազն տարակուսելի նոր հայտարարություններ չի անում, ապա ներկայանում է «ցնցող» կերպարով եւ դառնում օրվա թեմա՝ կտրելով Ավինյանի հացը։

Այսօր Փաշինյանն այցելել է «Հայկական ատոմային էլեկտրակայան»՝ կառույցի 2022 թ. գործունեության հաշվետվությանը ծանոթանալու նպատակով, գլխին ՀՀ վարչապետ գրությամբ սաղավարտ։ Հետաքրքիր է՝ սաղավարտը ինքն էր տարել, թե ընկերությունն է տրամադրել, գուցե ընկերությունը բոլոր պաշտոնյաներին համապատասխան սաղավարտներ ունի՝ նրանց հաճոյանալու համար։

Ինչեւէ, Փաշինյանը սիրով սաղավարտը կրել է, նկարվել եւ դարձել հոգեթերապեւֆտների քննարկման թեմա։ Սա նման է մոտավորապես մանկապատանեկան այն սինդրոմին, երբ երեխային ինքնավստահություն ներշնչելու համար խորհուրդ են տալիս անընդհատ ասել՝ «ես ուժեղ եմ», «ես խելացի եմ», «ես գեղեցիկ եմ», «ես կարող եմ»։

Սակայն հոգեբանական այս հնարքները վարչապետի դեպքում առնվազն ծիծաղելի են ու խոսում են լուրջ բարդույթների, մանկական տրավմաների մասին, այն է՝ վարչապետը անընդհատ կարիք ունի հիշելու եւ հիշեցնելու, թե ով է ինքը, ասել է՝ թե «հաճախակի ասա, որ չմոռանանք, թե ով է մեր վարչապետը» կամ երբ ներկայանալու ոչինչ չի լինում, թերեւս ներկայանում ենք պաշտոնով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»