Ներքին 4 տարի առաջ - 14:52 31-03-2022

Աչքս ջուր կտրեց, որ Ադրբեջանի հանցագործությունը ԱԺ-ում որակվի որպես ցեղասպանություն. Լարիսա Ալավերդյան

ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ընթացքում ՀՀ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանն ասաց, որ ամենակարևորն այն է, որ ինքներս մեզ չխաբենք։

Ալավերդյանի համոզմամբ, Մեծ Բրիտանիան կանգնած է թուրք-ադրբեջանական ցեղասպան քաղաքականության իրականացման կողքին և մեջքին։

«Պետք չէ, որ ուրիշների առջև լինենք խոնարհ, այլ՝ մենք ինքներս պետք է մեր առջև լինենք անկեղծ։ Ցեղասպանությունը իրականացվում է մեթոդաբար, կանոնավորված, և մենք պետք է հստակեցնենք, որ մինչ այսօր ՀՀ-ում չկա և չի ձևավորվել այնպիսի մի շարժում, որը պետք է միանգամայն մեկ անվանում ունենար՝ «Այլևս երբե՛ք»։ Դա մեր հնարած կարգախոսը չէ։ Դա վաղուց որդեգրված ու չիրականացվող մի կարգախոս է»։

Ալավերդյանի խոսքով՝ 30 տարի իրենք կրկնում են, որ առանձին-առանձին սպանություններ կամ պատիժներ են իրականացվում, որոնք բոլորը ծրագրված և մեթոդաբար են իրականացվում։

«Միջազգային հանրության լուռ համաձայնությամբ է տեղի ունենում այս ամենը, ինչը նշանակում է մասնակցություն նույն հանցագործություններին, որոնք իրականացվում են հայերի հանդեպ՝ որտեղ էլ նրանք ապրեն։ Պետք է հստակեցնել, որ այն թիրախը, որը վերցվել է թուրք-ադրբեջանական ցեղասպան քաղաքականություն իրականացնող անձանց կողմից, ի վերջո ոչ թե այն պատճառով է, որ չեն սիրում հայերին, այլ մեզ մանրադրամի տեղ են դրել։ Աչքս ջուր կտրեց, որ Ադրբեջանի հանցագործությունը ԱԺ-ում որակվի որպես ցեղասպանություն»։

Պետրոսյան Քնարիկ

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի