Ներքին 3 տարի առաջ - 20:08 06-03-2023

Անահիտ Ավանեսյանն ու Ժաննա Անդրեասյանը քննարկել են կարմրուկի դեպքերի աճով պայմանավորված իրավիճակը

ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ:

Գործընկերները քննարկել են համատեղ անելիքները և ոլորտները կապակցող հարցերը:

Մասնավորապես քննարկվել է առողջ ապրելակերպի միջոցառումների կազմակերպման և համատեղ ծրագրերի իրականացման հարցերը:

Ընդգծվել է, որ հարցը կարևոր է երկու գերատեսչությունների համար և այս ուղղությամբ նախանշվող անելիքները շատ են:

Անդրադառնալով վերջին օրերին կարմրուկի դեպքերի աճով պայմանավորված իրավիճակին՝ նշվել է, որ դպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում կիրառվում է «համաճարակային ֆիլտր»՝ հիվանդ երեխաների մուտքը հաստատություններ բացառելու համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Oragir.News-ը ԿԳՄՍՆ-ից հետաքրքրվել էր, թե արդյո՞ք կարմրուկի դեպքերի աճով պայմանավորված՝ գարնանային արձակուրդները ավելի շուտ կմեկնարկեն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան