Ներքին 1 տարի առաջ - 19:08 14-03-2025

Անահիտ Ավանեսյանն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են բժշկագիտության ոլորտի առաջընթացը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին:

«Մեր երկրները համագործակցության կարևոր օրակարգ ունեն»,- ողջունելով դեսպանին` ասել է նախարարը` նշելով, որ առողջապահական և կրթական ծրագրերի բազմազանությունը երկրի հաջողությունն է, ուստի աշխատանքները հարկ է ընդլայնել և նոր նախագծեր ներդնել:

Անդրադառնալով առողջապահության նախարարության առաջնահերթություններին` Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումները, մարզային բժշկական ամբուլատորիաների կառուցման աշխատանքները, առողջապահական ծառայությունների որակի բարելավմանն ուղղված քայլերը, կադրերի մասնագիտական շարունակական զարգացման գործընթացը, բժիշկների լիցենզավորումը վերսկսելու կարևորությունը:

Նախարարն ընդգծել է, որ Առողջության համապարփակ ապահովագրության ներդրումը բուժօգնության մեծ ծածկույթ ապահովող փուլային գործընթաց է լինելու, և մոդելի մշակման հարցում խորհրդատվական աջակցություն են ցուցաբերել Նիդերլանդներից ժամանած անկախ փորձագետները:

Դեսպանը նշել է, որ այցելել է մարզեր, ծանոթացել կարիքներին, և պատրաստակամություն է հայտնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի շուրջ համագործակցություն ծավալել:

Կարևորելով բժշկագիտության ոլորտի առաջընթացը` կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան