Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:15 06-03-2023

Եթե չեն հիշում` կարմրուկի դեմ պատվաստված են, թե չէ` խորհուրդ է տրվում մեկ դոզա պատվաստում ստանալ

Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցությանը քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանից հետաքրքրվեց` կարմրուկի հետ կապված ի՞նչ վիճակ է։


«ՀՀ-ում համաճարակային վիճակը հետևյալն է. Այս պահի դրությամբ ունենք կարմրուկի հաստատված 20 դեպք, որոնցից 15-ը երևանաբնակ են, 5-ն էլ Երևանի պոլիկլինիկաներում է հայտնաբերվել։ Հաստատված բոլոր դեպքերը եղել են չպատվաստված քաղաքացիներ»,- ասաց Սիմոնյան` հավելելով, որ պոլիկլինիկաներում շաբաթ և կիրակի օրերի համար սահմանվել է հերթապահություն՝ 10։00-17։00-ն։

«Կանխարգելման միակ և արդյունավետ միջոցը պատվաստումներն են: Բայց մինչև պատվաստումային գործընթացը լայն թափ հավաքի՝ խորհուրդ է տրվում քաղաքացիներին, ովքեր չեն պատվաստվել կամ պատվաստման երկրորդ դոզան չեն ստացել, կրեն դիմակներ:

Պատվաստումն իրականացնում են մինչև 4 տարեկանը՝ երկու դոզա, բայց մարդիկ կան, ոև ժամանակին չեն արել, ուշ չէ պատվաստվել: Սա այն պատվաստանյութերից է, որը գրեթե հետպատվաստումային բարդություններ չի ունենում:

Այսօր ժամը 17:00-ից Երևանի քաղաքապետարանի բուժկետում մենք պատվաստումային գործընթաց ենք իրականացնելու: Բոլոր աշխատակիցները, ովքեր պատվաստված չեն, անգամ, եթե չեն հիշում՝ պատվաստված են, թե չէ, խորհուրդ է տրվում մեկ դոզա պատվաստում ստանալ»,- ասաց Սիմոնյանը:

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի