Ավելին 5 տարի առաջ - 23:07 11-10-2021

Իմունային անբավարարության դեպքում առաջարկվում է COVID-19-ի պատվաստանյութի լրացուցիչ դոզա․ ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տվել օգտագործել կորոնավիրուսային դեղամիջոցի երեք չափաբաժին՝ «միջինից մինչև թուլացած իմունիտետով» հիվանդներին պատվաստելիս: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իմունիզացիայի հարցերով փորձագետների ռազմավարական խորհրդատվական խմբի (SAGE) եզրակացություններին:

«SAGE-ի հանձնարարականի համաձայն՝ միջինից մինչև խիստ թուլացած իմունիտետ ունեցող անձանց պետք է առաջարկվի շտապ օգնության ցուցակում ներառված COVID-19-ի պատվաստանյութի լրացուցիչ դոզա»,-ասված է փաստաթղթում:

Փորձագետները նշում են, որ առաջարկությունը վերաբերում է այն մարդկանց, ովքեր ստացել են «պատվաստանյութերի առաջին ստանդարտ շարքը» և վտանգված են կորոնավիրուսային վարակի ծանր ընթացքի համար:

Ավելի վաղ ԱՀԿ գլխավոր գիտնական Սումյա Սվամինաթանը հայտարարել էր, որ մարդկությունը անցել է SARS-CoV-2-ին հաղթահարելու ճանապարհի կեսից ավելին:

Մինչ այդ, կազմակերպության ղեկավար Թեդրոս Հեբրեյեսուսը զեկուցել է աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի հասանելիության «սարսափելի անհավասարության» մասին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով