Սպորտ 3 տարի առաջ - 15:50 03-03-2023

Անսպասելի․ Հայաստանի հավաքականի դարպասապահը հանդես կգա սիրողական լիգայում

Հայաստանի հավաքականի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն կարիերան կշարունակի ռուսական սիրողական Մեդիալիգայում։

36-ամյա դարպասապահը միացել է «Бей Беги» թիմին։ ռուսական սիրողական թիմին, որը հանդես է գալիս ռուսական Մեդիալիգայում:

Յուրչենկոյի նախորդ ակումբը «Փյունիկն» էր, որին հրաժեշտ է տվել տարեսկզբին։

Վերջին 2 տարիների ընթացքում Յուրչենկոն գրեթե առանց ընդմիջումների պաշտպանել է Հայաստանի հավաքականի դարպասը։ Նա ազգային թիմում 25 հանդիպում է անցկացրել։