Սպորտ 1 տարի առաջ - 16:14 28-06-2025

Ինգա Մանուչարյանը հանդես կգա Հունաստանի բարձրագույն լիգայում

Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականի առաջատար խաղացող Ինգա Մանուչարյանը տեղափոխվել է Հունաստանի բարձրագույն լիգայում հանդես եկող «ՊԱՍ Գիանինա WBC» ակումբ: հաղորդում է ՀԲՖ-ի ֆեյսբուքյան էջը։

Նախորդ մրցաշրջանում Մանուչարյանը տպավորիչ ելույթներ էր ունեցել «Օլիմպիակոս Վոլու» թիմի կազմում Հունաստանի երկրորդ դիվիզիոնում։ 20 խաղում վաստակել էր 437 միավոր: Առաջնության ամենաշատ միավոր վաստակած խաղացողն էր:

Մանուչարյանը նախկինում հանդես էր եկել նաև Լատվիայի և Ղազախստանի առաջնություններում: