Արտաքին 3 տարի առաջ - 14:15 03-03-2023

Բրյանսկի շրջանի վրա հարձակման հետևանքով ռազմական դրություն մտցնելու որոշում չի կայացվել. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Բրյանսկի շրջանի վրա հարձակման հետևանքով ռազմական դրություն մտցնելու որոշում չի կայացվել։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, Պեսկովն այս մասին ասել է լրագրողների հետ ունեցած զրույցում։

Պեսկովն ընդգծել է, որ ռազմական դրություն սամանելու իրավասությունը պատկանում է նախագահ Վլադիմիր Պուտինի։

«Դա Ռուսաստանի Դաշնության նախագահի իրավասությունն է: Այժմ որևէ որոշում չի ընդունվել»,- ասել է Պեսկովը։

Ավելի վաղ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն առաջարկել էր Բրյանսկի մարզի որոշ շրջաններում ուկրաինացի դիվերսանտների գրոհից հետո ներկայում սահմանված արձագանքման միջին մակարդակից առավելագույն մակարդակի ռազմական դրություն մտցնել։

Ինչպես տեղեկացրել է Oragir.News-ը, երեկ ուկրաինական դիվերսիոն խումբը ներթափանցել է Բրյանսկի մարզի Կլիմովսկի շրջանի տարածք։ Լուբեչան գյուղում խմբի մասնակիցները կրակել են մեքենայի ուղղությամբ՝ տեղի մեկ բնակիչ է զոհվել, տասամյա մեկ երեխա՝ վիրավորվել։ Բացի այդ, Սուշանի գյուղում, որը նույնպես գտնվում է Կլիմովսկի շրջանում, բնակելի շենք է հրդեհվել ուկրաինական անօդաչու թռչող սարքից արձակված արկից։ Ուկրաինական կողմը հերքում է այս տեղեկությունները և դրանք որակում որպես դասական սադրանք։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»