Մամուլ 3 տարի առաջ - 08:16 03-03-2023

Սուրեն Պապիկյանին ազատելու հարցը որոշված է. Ով է նրան փոխարինելու․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխանական աղբյուրները պնդում են, որ պաշտպանության նախարարի պաշտոնից Սուրեն Պապիկյանին ազատելու հարցը որոշված է, այժմ քննարկվում է իրականացման մեխանիզմը: Այն, թե ուր է գնալու Պապիկյանը, եւ ով է նրան փոխարինելու։

Չնայած մամուլում գրվեց, որ թեկնածուն ՔՊ-ական պատգամավոր, պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է, սակայն այդ լուրերը, ըստ ամենայնի, հենց ինքն էլ տարածում է: Մեր աղբյուրներն ասում են, որ Փաշինյանը հակված է նշանակել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին, ով պատերազմից հետո տարբեր ֆորմատներով՝ թե՛ գերիների փոխանակման, թե՛ սահմանազատման հարցերով ադրբեջանցի պաշտոնյաների հետ բանակցել է եւ լեզու գտել նրանց հետ, ինչն ամենագնահատելի գործոններից է Փաշինյանի համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով