Միտք Ներքին 3 տարի առաջ - 10:21 02-03-2023

Արցախցիների ու ադրբեջանցիների միջև կայացած հանդիպմամբ Ադրբեջանը փորձում է գործընթացին նոր խորություն հաղորդել․ Տիգրան Աբրահամյան

Արցախում`ռուս խաղաղապահների կենտրոնակայանում, արցախցիների ու ադրբեջանցիների միջև կայացած հանդիպմամբ, Ադրբեջանը փորձում է այդ գործընթացին նոր խորություն հաղորդել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ադրբեջանը հայտարարում է, որ այդ հանդիպումների միջոցով նպատակ է դրել հասնելու Արցախի ադրբեջանական ինտեգրացիային, իսկ Արցախի իշխանությունը հակադարձում է, որ դրանք զուտ տեխնիկական, հումանիտար բնույթի նպատակ ունեն:

Միանգամից ասեմ, որ այստեղ այդքան կարևոր չեն ցանկությունների մասին հայտարարությունները, որքան բուն գործընթացն իր բովանդակությամբ և իր հետ բերող հետևանքներով:

Համենայդեպս, Ադրբեջանն արհեստական խնդիրներ ստեղծելով և «հերոսաբար» դրա վերաբերյալ լուծումներ առաջարկելով արցախցիների հետ մշտական կապի, հաղորդակցության և համագործակցության լայն դաշտ է ձևավորում, ինչը ինտեգրացիա ապահովելու հիմնական քայլերից է:
Դե դուք հայտարարեք, որ նման ցանկություն չունեք:

Պայմանական վերցնենք, որ Արցախում որոշում կայացնողները զուտ առկա խնդիրների հաղթահարման մասին են մտածում, սակայն փաստ է, որ Ադրբեջանի ընտրած մարտավարությունը բերելու է նրան, որ մի կետից հետո վերադարձի հնարավորություն չի լինելու, որովհետև պրոցեսն այսօր ադրբեջանական խաղի կանոններով է և նրա առաջ քաշած օրակարգով:

Ինչ վերաբերվում է վերջին հանդիպումներում արցախյան կողմը ներկայացնող գլխավոր անձին` ԱԽ քարտուղար Սամվել Շահրամանյանին, նրա ներկայությունը վերջին օրերին մամուլում ակտիվ քննարկվում է, ապա վերջինս չնայած բանակցային գործընթացի մեծ փորձառություն չունի, սակայն կոփված տղա է, ճգնաժամային իրավիճակներում արդյունավետ գործելու ունակություն և անցած ճանապարհ ունի, ԱԱԾ գեներալ է:

Բայց խնդիրը նրա անձը չէ, այլ վերևից իջեցվող այն քաղաքականությունն ու որոշումները, որը նրա` որպես բանակցողի, աշխատանքային մոտեցումներում են դրվում:

Համոզված եմ, որ Շահրամանյանը գիտակցում է՝ առանց ականազերծման սարքի մտել է ականապատ դաշտ և ցանկացած անզգույշ քայլ կարող է պայթյունի բերել»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան