Ներքին 4 տարի առաջ - 11:25 24-12-2021

Ադրբեջանում միջանցքի մասին որպես կայացած փաստ են խոսում․ Տիգրան Աբրահամյան

ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ադրբեջանում, այսպես կոչված, միջանցքի մասին որպես կայացած փաստ են խոսում։

Հարցը նրանում չէ, թե պաշտոնական մակարդակում սրան ինչպես է արձագանքում Հայաստանի իշխանությունը, խնդիրն այն է, որ եթե նույնիսկ կուլիսային պայմանավորվածություն չկա այս հարցում, ապա Ադրբեջանն ու Թուրքիան հնչեցնում են հայտարարություններ, որից հետ կանգնելը շատ բարդ է թվում։

Պարզ ասած, Ադրբեջանն իր հասարակությանը հավաստիացրել է, որ միջանցք լինելու է։

Ավելին, իր միջազգային գործընկերների հետ արդեն բանակցում է ռեգիոնալ նախագծերի շուրջ, ինչն ավելի է բարդացնում միջանցքի հետ կապված ծանր վիճակը։

Ցավոք, ստեղծված իրադրության պայմաններում, սցենարային առումով, խիստ անբարենպաստ դրություն է ստեղծվել, որտեղ ընտրությունը վատի և վատթարագույնի միջև է»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան