Ներքին 3 տարի առաջ - 20:47 01-03-2023

Տեղական խոզի գլխաքանակը պակասել է 20%-ով, բայց խոզի մսի գինը նվազում է

Մինչ իշխանությունները շարունակում են հպարտանալ «աննախադեպ տնտեսական հաջողություններով», նախորդ տարվա ամբողջ ընթացքում ահագնացած թանկացումները նահանջի միտումներ ցույց չեն տալիս՝ խոցելի խավերի կյանքն էլ ավելի բարդացնելով։ Կա նաև հակառակ պատկերը։ Օրինակ՝ եթե շուկայում շարունակ տեղական խոզի գլխաքանակը պակասել է 20%-ով, ապա ո՞նց հասկանանք, խոզի մսի գները ինչո՞ւ են գահավիժում ներքև։

Տնտեսագետ Արմեն Քթոյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց. «Գները պահանջարկով ու առաջարկով են որոշվում։ Դուք այն, ինչ նշում եք, մի գործոն է, որը նպաստում է առաջարկի նվազմանը, բայց, օրինակ, այստեղ ներկրվող մսի սեգմենտը, որը նշանալի է, ու տարեցտարի ավելի է ավելանում պահանջարկը, դե, բացի այդ էլ՝ պահանջարկի գործոնը»։

Քթոյանի խոսքով՝ սովորաբար այս իրավիճակներում, երբ կա անորոշություն, եկամտային խնդիրներ, և այլ բնույթի հարցեր, բնականաբար նման միտումներ կարող են դրսևորվել. «Ապրանքի գինը որոշվում է ըստ պահանջարկի, եթե այլ հավելումներ չկան, արհեստական՝ մոնոպոլիա և այլն, և այլն։ Դուք ասում եք՝ տեղականի պահանջարկը նվազում է. այո՛, նվազում է, բայց այդ նվազածի առաջարկը լրացվում է ներկրվող մսի շնորհիվ։ Դա էլ բերում է գների նազման, ի վերջո դրամի արժևորմամբ նվազում է նաև ներկրումը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան