Արտաքին 3 տարի առաջ - 19:00 28-02-2023

Պուտինը ստորագրել է Ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագրին Ռուսաստանի մասնակցությունը կասեցնող օրենքը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որով կասեցվում է երկրի մասնակցությունը Ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագրին։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, համապատասխան որոշումը հրապարակվել է Ռուսաստանի կառավարության պաշտոնական կայքում։

Օրենքի համաձայն՝ պայմանագրին Ռուսաստանի մասնակցությունը կասեցված է, և այն վերսկսելու որոշում կարող է ընդունել միայն պետության ղեկավարը։ Օրենքն ուժի մեջ է մտել պաշտոնական հրապարակման օրվանից։

Պուտինը Ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագրին Ռուսաստանի մասնակցության դադարեցման մասին հայտարարել էր նախորդ շաբաթ՝ Ռուսաստանի Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում։ Օրեր անց՝ փետրվարի 22-ին օրենքը միաձայն ընդունվեց Պետդումայի կողմից և հաստատվեց Դաշնության խորհրդի կողմից։

ուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագիրը ստորագրվել է Պրահայում՝ 2010 թվականի ապրիլի 8-ին։ Փաստաթուղթը նախատեսված էր 10 տարի ժամկետով՝ հինգ տարուց ոչ ավելի ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ և ներառում էր հետկանչման դրույթ։ Կողմերից յուրաքանչյուրը, համաձայն փաստաթղթի պայմանների, պետք է կրճատեր իր միջուկային զինանոցը, որպեսզի յոթ տարի հետո և դրանից հետո սպառազինությունների ընդհանուր թիվը չգերազանցի սահմանված քանակը։

2021 թվականի փետրվարի 3-ին Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները նոտաներ են փոխանակել, որ ավարտել են անհրաժեշտ ներքին ընթացակարգերը՝ պայմանագրի գործողության ժամկետը հինգ տարով երկարաձգելու համար։ 2022 թվականի օգոստոսի 8-ին Ռուսաստանը ԱՄՆ-ին տեղեկացրել է իր օբյեկտները պայմանագրի տեսչությունից ժամանակավորապես դուրս բերելու մասին։ Ինչպես պարզաբանել են ՌԴ ԱԳՆ-ում, սա հակառուսական պատժամիջոցների ֆոնին ընդունված հարկադիր որոշում էր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան