Արտաքին 3 տարի առաջ - 16:00 28-02-2023

Հայաստանի հետ բանակցություններում առցանց դիվանագիտությունն արդյունավետ մեթոդ չէ. Բայրամովը կոչ է անում վերադառնալ դեմ առ դեմ ձևաչափին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում առցանց դիվանագիտությունն արդյունավետ մեթոդ չի համարում և Հայաստանին կոչ է անում վերադառնալ դեմ առ դեմ հանդիպումների ձևաչափին։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, Բայրամովն այս մասին ասել է Բաքվում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Բայրամովը հայտնել է, որ դեկտեմբերին հրաժարվել է մասնակցել արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպմանը, որից հետո սկսեց մեկնաբանությունների առցանց վերահասցեավորումը: «Ադրբեջանն առցանց դիվանագիտությունը չի համարում խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ամենաարդյունավետ մեթոդը»,- ասել է նա։

Ադրբեջանի արտգործնախարարը հույս է հայտնել, որ «հայկական կողմը կհասկանա, որ նման մոտեցումը վնասում է բանակցային գործընթացին»։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը պատրաստ է բանակցությունների, մասնավորապես՝ դեմ առ դեմ հանդիպումների։

«Հիմա համաձայնեցված ձևաչափից բացակայում է դեմ առ դեմ հանդիպումների հետ կապված տարրը, բայց գործընթացն ամբողջությամբ չսպանելու համար ադրբեջանական կողմը չի հրաժարվում մեկնաբանություններ ստանալ ու ուղարկել, իմ ասածը հենց առցանց դիվանագիտություն է։ Այսինքն՝ մեկնաբանությունները պարզապես փոխանցվում են։ Մենք սա համարո՞ւմ ենք հաղորդակցության ամենաարդյունավետ մեթոդը խաղաղության պայմանագրի նախագծի քննարկման ժամանակ։ Կարծում եմ՝ ոչ»,- նշել է Բայրամովը։

Վերջինս հավելել է, որ «Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության ոչ այլընտրանքային օրակարգին և շարունակելու է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու փոխադարձ ընդունելի լուծումների որոնումը»։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ «Ադրբեջանի դիրքորոշումը միանգամայն հետևողական է և հստակ»։

«Չնայած բոլոր դժվարություններին, մենք հավատարիմ ենք մնում 5 սկզբունքների վրա հիմնված խաղաղության օրակարգին»,- եզրափակել է նա։





Բայրամովը փետրվարի 26-ին լրագրողներին ասել է, որ Բաքուն և Երևանը խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում անցել են առցանց դիվանագիտության: «Կողմերը միմյանց են ուղարկում իրենց պայմանները։ Որքանով դա արդյունավետ կլինի, ցույց կտա ժամանակը»,- ​​այն ժամանակ ասել էր Բայրամովը։

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»