Արտաքին 3 տարի առաջ - 16:00 27-02-2023

Թեհրանն աջակցում է ռուս-ուկրաինական պատերազմի խաղաղ կարգավորման վերաբերյալ չինական նախագծին

Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցում է ռուս-ուկրաինական պատերազմի խաղաղ քաղաքական կարգավորման վերաբերյալ Չինաստանի կողմից ներկայացված փաստաթուղթը։ Ինչպես փոխանցում է իրանական Mehr լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարություն է տարածել Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Պաշտոնական Թեհրանն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ չինական նախաձեռնությունն, ի թիվս այլ կետերի, կոչ է անում հարգել բոլոր երկրների ինքնիշխանությունը։ Բացի այդ Թեհրանը կարևորում է, որ չինական առաջարկը փաստում է՝ հակամարտությունն ու պատերազմը ոչ մեկին օգուտ չեն տալիս և կոչ անում լ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցություններ սկսել։

«Իրանը կարծում է, որ այս փաստաթղթում արտացոլված տարրերը բավարար են Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու, միակողմանի միջոցառումները դադարեցնելու և իրավիճակը ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին համապատասխան վերականգնելու համար փոխհամաձայնեցված շրջանակի շուրջ բանակցություններ սկսելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Իրանի ԱԳՆ-ն վերահաստատել է, որ Թեհրանը պատրաստ է նպաստել ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը, որի հիմնական նպատակը երկու հարևան երկրների միջև ռազմական գործողությունների վաղաժամ դադարեցումն է։ Իրանական կողմի համոզմամբ՝ ժամանակն է, որ իրական դիվանագիտությունն ակտիվացվի հակամարտությունը դադարեցնելու, այլ ոչ թե գովազդելու, պատերազմը բորբոքելու, ինչպես նաև ուրիշներին մեղադրելու և միակողմանի պնդումներ անելու համար։

«Իրանը դատապարտում է պատերազմը և միակողմանի պատժամիջոցները և վերահաստատում իր բացարձակ նախապատվությունը երկխոսությանն ու դիվանագիտությանը՝ վեճերի կարգավորման համար»,- նշվում է հայտարարության մեջ։

Բացի այդ Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է նաև ԱՄՆ-ի և արևմտյան որոշ այլ երկրների «սառը պատերազմի ժամանակաշրջանի հեգեմոն մտածելակերպը», որն արտահայտվում է նրանց «ազգային քաղաքականություններում և տարածաշրջանային պայմանավորվածություններում»։ Իրանական կողմը հավելել է, որ Թեհրանը սկզբունքորեն հարգում է ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքը՝ այդ թվում նաև այլ երկրների դեմ ուժի կիրառման արգելքը։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Չինաստանը ռուս-ուկրաինական պատերազմի առաջին տարելիցի կապացկությամբ ճգնաժամի քաղաքական կարգավորման առաջարկներ է ներկայացրել։ Կարգավորման փաստաթուղթը հրապարակվել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության կայքում, և այն ներառում է 12 կետ՝ այդ թվում նաև ռազմական գործողությունների դադարեցման և հրադադարի հաստատման կոչը։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան