Արտաքին 3 տարի առաջ - 16:20 24-02-2023

Թուրքիայի իշխանություններն Այնթափի աղետի գոտում սկսել են 855 շենք կառուցել

Թուրքիայի իշխանությունները փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժերից տուժած Այնթափ (Գազիանթեփ-խմբ) նահանգում սկսել են 855 բնակելի շենք կառուցելու շինարարական աշխատանքները։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, շենքերը կկառուցվել Այնթափի նահանգի Նուրդաղը և Իսլահիե շրջաններում։

Հաղորդվում է, որ շենքերից մեկի հիմնարկեքի արարողությանը մասնակցել է Թուրքիայի շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխության նախարար Մուրադ Քուրումը։ Քուրումը սոցիալական ցանցերում շինարարական աշխատանքների կադրերով տեսանյութ է հրապարակել։

«Մեր բոլոր ջանքերն ուղղված են քաղաքացիներին հնարավորինս արագ տներով ապահովելու համար։ Այն տարածքներում, որտեղ պայմանագրեր են կնքվել, որտեղ սեյսմակայուն աշխատանքներն ավարտվել են, մենք անմիջապես կսկսենք շինարարությունը»,- ասել է նա։

Նշվում է, որ աղետի գոտում բնակելի նոր շենքեր կկառուցվեն Թուրքիայի բնակարանային վարչության կողմից։ Ներկայումս արդեն իսկ մեկնարկել են շենքերի կառուցման հողային աշխատանքները։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին, Թուրքիայի հարավ-արևելքում ավելի քան յոթ բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով զոհերի թիվը վերջին տվյալներով գերազանցում է 42 հազարը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում յոթնօրյա համազգային սուգ էր հայտարարել։ Ավերիչ երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներում, այդ թվում՝ Սիրիայում, Լիբանանում, Կիպրոսում և Իրաքում։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Էրդողանը վերակառուցման աշխատանքների արագ մեկնարկը և ընտրական ժամանակացույցին հավատարիմ մնալը համարում է որպես ուժի նշան։ Միևնույն ժամանակ նա չի ցանկանում տպավորություն ստեղծել, թե փորձում է խուսափել ընտրություններից, որոնք նախնական որոշմամբ տեղի կունենան այս տարվա մայիսի 14-ին։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»