Արտաքին 3 տարի առաջ - 20:50 09-02-2023

Թուրքիայի մեջլիսը հաստատել է աղետի գոտում արտակարգ դրություն սահմանելու որոշումը

Թուրքիայի մեջլիսը հավանության է արժանացրել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ներկայացված հրամանագրի նախագիծը, որով առաջարկվում է երկրի տասը նահանգներում, որոնք տուժել են երկու ավերիչ երկրաշարժերից, արտակարգ դրության ռեժիմ սահմանել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ արտակարգ դրություն հաստատելու փաստաթուղթն ընդունվել է ձայների մեծամասնությամբ։ Աղետի գոտում արտակարգ դրություն է սահմանվել 023 թվականի փետրվարի 8-ից՝ 90 օր ժամկետով։

Ընդունված որոշումը տարածվում է Մարաշ (Քահրամանմարաշ), Ադանա, Ադըյաման, Տիգրանակերտ (Դիարբեքիր), Այնթափ (Գազիանթեփ), Ալեքսանդրետ (Հաթայ), Քիլիս, Մալաթիա, Օսմանիյե և Ուրֆա (Շանլըուրֆա) նահանգների վրա։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեք ամսով արտակարգ դրություն է հայտարարել երկրի տասը նահանգներում, որոնք տուժել են փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից։ Թուրքիայի սահմանադրության համաձայն՝ նախագահի կողմից արտակարգ դրություն սահմանելու որոշումը պետք է հաստատվի խորհրդարանի կողմից։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում, որոնցից հետո ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Վերջին տվյալներով՝ աղետի հետևանքով մահացել է մոտ 13 հազար մարդ, գրեթե 63 հազարը՝ վիրավորվել են։ Ավերիչ երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներում, այդ թվում՝ Սիրիայում, Լիբանանում, Կիպրոսում և Իրաքում։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»