Մամուլ 3 տարի առաջ - 08:32 24-02-2023

44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովը մեկ տարում ոչ մի առաջընթաց չի գրանցել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երկու ամսից կլրանա 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը, սակայն հանձնաժողովը երեկ առաջին բարձրաստիճան պաշտոնյային է հրավիրել «հարցաքննության»։ Փետրվարի 23-ին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստ, որին մասնակցել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ՝ գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը։ Քննիչ հանձնաժողովը ստեղծվել է մեկ տարի առաջ, բայց դեռ որեւէ գործընթաց չի իրականացրել, հանձնաժողովի գործունեության համար ի սկզբանե 6 ամիս էր սահմանված, սակայն հանձնաժողովի առաջարկությամբ հոկտեմբերին երկարաձգվեց ժամկետը եւս 6 ամսով։

Չնայած հանձնաժողովի նախագահությունը հայտարարում է, թե փաստաթղթերի ծավալի պատճառով են ձգվում ուսումնասիրությունները, սակայն ակնհայտ է, որ ընդդիմության բոյկոտը նրանց զրկել է փոխհրաձգության եւ վերջին պատերազմի մեղքը նախկինների վրա բարդելու հնարավորությունից, ուստի հանձնաժողովը տեւական պարապուրդի մեջ էր։ Հիմա էլ, ասում են, ակտիվացել է, քանի որ Անդրանիկ Քոչարյանը պաշտպանության նախարար դառնալու հավակնություններ ունի։ Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը կարող է երկու անգամ երկարաձգվել` ԱԺ որոշմամբ, մինչեւ վեցական ամիս ժամկետով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով