Մամուլ 3 տարի առաջ - 08:31 23-02-2023

Ակադեմիական քաղաքը հորով-մորով արեցին, հիմա էլ որոշել են այլ «քաղաքներ» կառուցել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ակադեմիական քաղաքը հորով-մորով արեցին, հիմա էլ որոշել են այլ «քաղաքներ» կառուցել եւ պետական կառույցները Երեւանի կենտրոնից հանել։ Երեկ կառավարությունում քննարկում է եղել, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Կարծում եմ՝ պետական կառավարման համակարգը Երեւան քաղաքի փոքր կենտրոնից եւ ընդհանրապես կենտրոնից պետք է դուրս բերել, որովհետեւ պետական այն գույքի ճիշտ կառավարումը, որ կա Երեւան քաղաքի փոքր կենտրոնում եւ կենտրոնում, կարող է պետությանը տասնյակ միլիարդների եկամուտներ բերել եւ ավելի արդյունավետ դարձնել կառավարման գործընթացները:

Մինչդեռ այսօր ուղիղ հակառակն է»: Հետո խոսել է խցանումների, պատմամշակութային շենքերը պահպանելու մասին, եւ վերջում արդարադատության նախարարը զեկուցել է արդարադատության թաղամաս կառուցելու հարցը։ Օստապ Բենդերը կնախանձեր հերթական «Նյու Վասյուկի» նախագծին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով