Ներքին 3 տարի առաջ - 15:59 21-02-2023

Չե՞ք կարծում, որ պետք է հստակ սահմանվի ինքնիշխանությունը. Գեղամ Նազարյանը՝ փոխնախարարին

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր քննարկվում էր ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի համաձայն՝ ՀՀ ինքնիշխանությունից բռնի հրաժարվելուն ուղղված գործողությունների կամ հրապարակային կոչերի համար քրեական պատասխանատվություն է նախատեսվում։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հարցրեց՝ չեն կարծո՞ւմ, որ ավելի հստակ պետք է սահմանվի, թե ինչ է ինքնիշխանությունը, որպեսզի տարամեկնաբանություններ չլինեն, և ինքնիշխանությունը չնույնականացվի գործող իշխանության և կառավարության հետ։

Հարցի զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը պատասխանեց, որ պետության ինքնիշխանությունը պետությանը բնորոշ գերակայություն է․ «Մենք կարծում ենք, որ հնարավոր բոլոր տեղերում և միջոցներում այս հասկացությունը հստակեցված է։ Առավել հստակեցնելու կարիք չկա։ Ձևակերպումներն էլ հստակեցվել են՝ որքանով որ հնարավոր է»։

Գեղամ Նազարյանն արձագանքեց․ «Օրինակ՝ մի քաղաքական գործիչ կամ ֆեյսբուքյան օգտատեր գրում է, որ կարծում է՝ պետք է միանանք ԵՄ-ին։ Հիմա դա ՀՀ ինքնիշխանության դեմ ուղղված գործողությո՞ւն է։ Կամ մյուսն ասում է, որ Բելառուս-ՌԴ միությանը պետք է միանալ։ Դա ինքնիշխանության դեմ ուղղված հայտարարությո՞ւն է»։

Ի պատասխան փոխնախարարն ասաց, որ առկա կարգավորումներում նման հարցադրում չի առաջանում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»