Ներքին 5 տարի առաջ - 14:51 10-08-2021

Հերիք է էլի. Գեղամ Նազարյանը դուրս եկավ ԱԺ դահլիճից

«Հայաստան» դաշինքից ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն այսօր իր խոսքում հիշատակեց ներդրումների բացակայության մասին, ինչին ի պատասխան ՔՊ-ից Լուսինե Բադալյանն ասաց․ «Ներքին քաղաքականության անկայունությունը և ատելության մթնոլորտը, որը գեներացվում էր արտախորհրդարանական և նաեւ խորհրդարանական ընդդիմության կողմից, էապես նպաստել են ներդրումների անկմանը»։

Այս խոսքերի վրա հունից դուրս եկավ «Հայաստան» դաշինքից Գեղամ Նազարյանը և տեղից վեր կենալով՝ բղավեց։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նրան նկատողություն հայտարարեց։

«Հերիք է էլի, իսկականից» բղավելով՝ Նազարյանը մոտեցավ մուտքին ու դուրս եկավ։

«Գոռալու տեղ չի»,-իր հերթին ասաց Ալեն Սիմոնյանը եւ դաշինքին խնդրեց Նազարյանին բացատրել, որ դահլիճում չի կարելի գոռալ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան