Ներքին 3 տարի առաջ - 22:39 20-02-2023

Քննարկվել է առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման ծրագիրը

Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումն առաջիկա տարիներին ոլորտի ամենակարևոր և էական բարեփոխումներից է: Ծրագրի արդյունքներն ուղենշելու նպատակով մեկնարկել է աշխատաժողով` առողջապահության նախարարության, ֆինանսների նախարարության, Համաշխարհային բանկի (ՀԲ) և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

«Առողջության համապարփակ ապահովագրության ներդրումն ուղղված է բժշկական օգնության և սպասարկման կարիք ունեցող յուրաքանչյուր քաղաքացու պատշաճ և ժամանակին ծառայություններ մատուցելու անհրաժեշտությամբ՝ անկախ վճարունակությունից, սեռից, տարիքից, բնակության վայրից»,- իր ելույթում նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը նշել է, որ ծրագիրն անցել է քննարկումների, փորձագիտական գնահատականների, ակտուարական հաշվարկների տևական գործընթաց, արդյունքում` պահպանելով մատչելի առողջապահության սկզբունքը և պացիենտի շահը։

«Ֆինանսների նախարարությունը տրամադրված է ամբողջությամբ աջակցելու այդ պրոցեսին: Առողջապահական բարեփոխումները կառավարության կարևորագույն ուղղություններից են, ոլորտի ծախսերը տարիներ շարունակ առաջանցիկ տեմպերով աճել են և կաճեն` հատկապես ապահովագրության համակարգի ներդրմանն ուղղված»,-նշել է Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը:

ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը նշել է, որ բարեփոխումը հեշտ չէ, սակայն ճիշտ ժամանակն է, որ Հայաստանն անցում կատարի որակի բարելավմամբ ուղեկցվող առողջապահական համակարգի:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով