Ներքին Միտք 3 տարի առաջ - 11:33 19-02-2023

Ադրբեջանի բռնապետ Ալիևը Մյունխենի անվտանգության կոնֆերանսում որոշ կեղծ պնդումներ է արել

Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը տելեգրամի իր էջում անդրադարձել է Իլհամ Ալիևի կողմից Մյունխենի անվտանգության կոնֆերանսում հնչեցրած կեղծ պնդումներին:

«Ադրբեջանի բռնապետ Ալիևը այսօր Մյունխենի անվտանգության կոնֆերանսում որոշ կեղծ պնդումներ է արել, որոնց ի պատասխան կնշեի՝

ՄԱԿ-ի 1993թ. չորս բանաձևերը երկու կողմերին կոչ են անում դադարեցնել ռազմական գործողությունները, այնինչ Ադրբեջանը չենթարկվեց դրանց և շարունակեց պատերազմը.

Այդ բանաձևերը Լեռնային Ղարաբաղի ուժերին են ճանաչում որպես հակամարտության կողմ, բայց ոչ Հայաստանին.

Խորհրդային Ադրբեջանի կառավարության պաշտոնական փաստաթղթերով՝ այս ընթացքում Արցախի տիրապետության տակ գտնվող բոլոր տարածքներում հաշվառված է միայն 17 մզկիթ, այնինչ Ալիևը պնդում է 67-ի մասին.

Մենք դիտավորյալ ոչ մի մզկիթ չենք ավիրել, նույնիսկ վերականգնել ենք Շուշիի մզկիթը, ինչպես նաև պահպանել ենք եղածները այնքանով որքանով կարողացել ենք:

Մնացած կեղծիքներն ու փաստերը կներկայացնեմ մանրամասն գրառումներով ավելի ուշ»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով