Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:26 16-10-2025

ՀՀ պաշտոնյան գերիների խնդիրը պատշաճ չի ներկայացրել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի կոնֆերանսում. իրավապաշտպան

Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչը հայ գերիների խնդիրը պատշաճ չի ներկայացրել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ–ի (Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ) միջոցառմանը, փոխարենը ակտիվ են եղել Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունները։

Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում հոկտեմբերի 6-ից 17-ը անցկացվում է «Մարդկային չափում-2025» միջազգային կոնֆերանսը` նվիրված ԵԱՀԿ երկրներում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խնդիրներին։ Վարշավայի կոնֆերանսին մասնակցում է նաև Սիրանուշ Սահակյանը և իր ելույթում անդրադարձել է Բաքվում պահող հայ պատանդների խնդրին, ինչպես նաև Ադրբեջանի խտրական քաղաքականությանը։ Կոնֆերանսին մասնակցելու համար ԱԺ նախագահի կարգադրությամբ հոկտեմբերի 5-8-ը Վարշավա էին մեկնել ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը և պատվիրակության քարտուղար Մարիամ Հաջի-Հակոբյանը։

«ԵԱՀԿ ԺՀՄԻԳ–ի շրջանակում ՀՀ պաշտոնական ներկայացուցչի կողմից հայ գերիների չլուծված խնդրի բարձրաձայնում, ըստ էության, տեղի չունեցավ։ Հասարակական դաշտը շատ ակտիվ էր և խնդիրը ներկայացրեց բազմաթիվ դիտանկյուններից։ Միջոցառմանը ներկա էին նաև ադրբեջանական գոնգոները (հասարակական կազմակերպությունները), որոնք ներդրված են և կառավարվում են պետության կողմից։ Նրանք անընդմեջ արհեստական կերպով քննարկման առարկա էին դարձնում այն, որ Բաքվում պահվող հայերը իբր դասական հանցագործներ են, նրանց մասով գործում է ներպետական օրենսդրությունը, և միջազգային ցանկացած ներգրավվածություն միջամտություն է դատական իշխանությանը»,- նշեց Սահակյանը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան