Մամուլ 3 տարի առաջ - 08:20 18-02-2023

Ինչու ներվեց Փաշինյանի հրահանգը չկատարած բարձրաստիճան ոստիկանը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեւանի նախկին ոստիկանապետ Արտակ Պողոսյանը երեկ նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի տեղակալ։ Նա Երեւանի ոստիկանապետ նշանակվեց 2018-ի իրադարձություններից հետո՝ հունիսին, սակայն պաշտոնավարեց շատ կարճ՝ մոտ 2 ամիս, ազատվեց Վալերի Օսիպյանի հրամանով:

Նրան ուղարկեցին կադրերի ռեզերվ, եւ հույս չկար, որ նոր, այն էլ բարձր պաշտոնի կնշանակեն, քանի որ նրա ազատումից հետո սկսեցին խոսել, որ չի կատարել Փաշինյանի հրահանգը եւ չի կալանավորել նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի որդուն։

Բանն այն է, որ Երեւանի Կենտրոն համայնքում տեղակայված ժամանցի կենտրոններից մեկի բակում վիճաբանություն էր տեղի ունեցել, որի գործող անձանցից մեկը Վովայի Արշակի որդին էր։

Բայց քանի որ որեւէ կողմից ներկայացված բողոք, արձանագրված մարմնական վնասվածքներ չեն եղել, այսինքն՝ կալանավորման հիմքեր, բողոքներ չկային, Վովայի թիկնազորի պետի որդուն ազատ են արձակել` հարուցելով բարձր ղեկավարության զայրույթը։ Բայց, ինչպես ասում են, չկան հավերժ թշնամիներ, այլ կան շահեր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում