Ներքին 3 տարի առաջ - 22:55 17-02-2023

Նախկին պատգամավորի որդին ինքնակամ ներկայացել է քննիչին․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 17-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչության (վարչության պետ՝ Սարիբեկ Ռուստամյան), Ոստիկանության Արարատի բաժնի Քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները (բաժնի պետ՝ Ֆիլիպպ Ստեփանյան), համագործակցելով Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային Քննչական վարչության և նույն վարչության Վեդիի Քննչական բաժնի հետ (բաժնի պետ Արթուր Ավետյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լևոն Գևորգյանի գլխավորությամբ) մի քանի օր շարունակ օպերատիվ-հետախուզական և քննչական հսկայածավալ գործողություների, այնուհետև բացատրական աշխատանքների արդյունքում քիչ առաջ Քննչական բաժին է ինքնակամ ներկայացել Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Արտակ Գևորգյանը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ վերջինս նախկին պատգամավոր «Հոկտեմբերյանցի Նովոյի» որդին է, ով կասկածվում է փետրվարի 13-ին Արարատի մարզում հայտնի Արարատի գինու գործարանի տնօրեն Արմեն Սարգսյանին պատկանող Toyota Cruiser Prado մակնիշի ավտոմեքենան առևանգելու և վթարի պատճառ դառնալու, այնուհետև դեպքի վայրից, իսկ հետո հիվանդանոցից փախուստի դիմելու մեջ։

Աղբյուրի տեղեկություններով՝ հնարավոր է՝ Քննչական բաժինը այսօր որոշի, թե նրա նկատմամբ խափանման ինչ միջոց է ընտրելու։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով