Ներքին 1 տարի առաջ - 19:36 26-05-2025

Նոր մանրամասներ՝ Ծաղկաձորում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. 19-ամյա վարորդն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն. shamshyan.com

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քր․ օր․-ի 342 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։

Նշված քրեական վարույթը նախաձեռնվել է մայիսի 24-ին, Ծաղկաձոր քաղաքի Զ․ Հարությունյան փողոցում «Բագի» կվադրոցիկլի մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական վթարի փաստով։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քննիչները պարզել են, որ այն վարել է Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Ալիկ Առաքելյանը։

Կողաշրջման հետևանքով «Հրազդան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևանի բնակիչներ 15-ամյա Վիկտորիա Մ․-ն, 15-ամյա Դիաննա Ա․-ն, 15-ամյա Ալեքսանդրա Ա․-ն և 15-ամյա Ալեքսանդրա Գ․-ն, որտեղ Ալեքսանդրա Ա․-ն և Ալեքսանդրա Գ․-ն գիտակցության չգալով մահացել են։

Կարճ ժամանակ անց ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչության, ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնի և ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչների ձեռնարկված օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում կվադրոցիկլը վարած Ա․ Առաքելյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից նրան ներկայացրել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Ծաղակաձոր քաղաքում «Bagi» տեսակի կվադրոցիկլը կողաշրջվել է և կան զոհեր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով