Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:44 17-02-2023

Չթողեցին անգամ չորացած ծառը կտրենք, վառենք, ստիպված անվադողեր ենք բերել․ ՊՆ նախկին շենքի բնակիչ

Գիշերն անցկացրել ենք դրսում, երեխաները մեզ հետ․ մրոտ, կեղտոտ, երեխաները դասի չեն գնացել, արդեն դպրոցից ասում են, որ կարող են հեռացնել դասից, այս հակահիգիենի պայմաններում հաց են ուտում։ Այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՊՆ նախկին շենքի բնակիչներից մեկը։

«Խնդրել ենք մի սենյակ տրամադրեն, երեխաներին տեղավորենք, ասել են բացառվում է։ Ասել ենք վրաներ դնենք՝ դա բացառվում է, գնացեք։ Չթողեցին անգամ չորացած ծառերը կտրենք, վառենք, ստիպված անվադողեր ենք բերել»։

Նա նաև հայտնեց լրագրողներին, որ ոստիկաններն առանց զգուշացնելու են ներխուժել՝ ասելով, որ դա իրենց բնակարանը չի, որ զգուշացնեն։ «Երեկ առավոտյան ժամը 8-ին այստեղ են եղել, մի քանի տղամարդկանց տարել են բաժին, առանց ծնողմների թույլտվության երեխաներին տարե են մշակույթի կենտրոն, իբրև թե տաք լինի, էրեխեքի ներկայությամբ ծնողներին բռնում տանում են, բա մտածո՞ւմ են էդ երեխաների հոգեվիճակի մասին»,- ասաց նա՝ հավելելով, որ ոստիկանությունում գտնվող տամարդիկ արդեն ազատ են արձակվել։

Բնակչի խոսքով տարածքը չի զավթվել․ «Ես տարածքը տեսել եմ ֆեյսբուքյան, ինստագրամյան էջով, գրված է եղել՝ ով անապահով է, ում ամուսինը կռված է, կարող եք գալ, ապրել։ Մենք էլ եկել ենք, տունը վերցրել, ապրել ենք։ 6-7 ամիս է այստեղ եմ ապրում։ Մինչ այդ վարձով ենք ապրել, իսկ հիմա լավ գիտեք վարձի գները։ Էստեղ բոլորս վարկ ունենք չմարված։ ԱՄուսինս վիրավոր է, չի աշխատում, ես եմ միայն աշխատում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ