Ներքին 3 տարի առաջ - 13:17 17-02-2023

Գետնանցումից մոտ երեսուն մետր հեռավորության վրա կա հետիոտների համար նախատեսված անցուղի․ Լևոն Սարդարյան

Երևան քաղաքի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է գրառում՝ մեկնաբանելով Փակ շուկայի դիմացի հիմնանորոգված գետնանցումում թեքահարթակների բացակայությունը։ Նա, մասնավորապես, գրել է․

«Քանի որ մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ են ինձ դիմում՝ խնդրելով մեկնաբանել Փակ շուկայի դիմացի հիմնանորոգված գետնանցումում թեքահարթակների բացակայությունը, կփորձեմ այստեղ տալ բոլորին հուզող հարցի պատասխանը։

Նախ՝ խնդիր կա ձևի և բովանդակության հետ կապված։ Ձևի համար կարելի էր կառուցել թեքահարթակ, որը, սակայն, հաշվի առնելով աստիճանների թեքությունը, բովանդակային առումով ոչ ֆունկցիոնալ կլիներ։

Հավատացնում եմ՝ հաշմանդամություն ունեցող որևէ անձ այդ թեքությունը հաղթահարել ուղղակի չի կարող։ Սրան գումարած՝ գետնանցումից մոտ երեսուն մետր հեռավորության վրա կա հետիոտների համար նախատեսված անցուղի։

Անկախ դրանից, սակայն, Երևանի քաղաքապետարանը որոշել է գետնանցումի տարածքը աճուրդի միջոցով գետնանցումի տարածքը տալ վարձակալության և դրա հիմնական նախապայմաններից մեկը լինելու է սահմանափակ հնարավորություններ ունեցող քաղաքացիների համար նախատեսված հատուկ կահավորված վերելակային համակարգի տեղադրումը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան