Մամուլ 3 տարի առաջ - 08:20 17-02-2023

Անուշադիր, փնթի աշխատանք․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Կառավարությունում տարրական գրագիտության խնդիր կա։ Կառավարությունն ԱԺ է ներկայացրել «Ընտանեկան բռնության մասին» օրենքում լրացումների նախագիծ, որի վերաբերյալ ԱԺ փորձագիտական եւ վերլուծական վարչությունը եզրակացություն է տվել, որն ուղղակի ապտակ է կառավարությանը։ Լիքը թերություններ են նկատել եւ առաջարկել շտկել։ Գրել են․ ««2-ին» ձեւակերպումը փոխարինել «2-րդ» ձեւակերպմամբ՝ դասական թվականների ճիշտ գրելաձեւն ապահովելու նպատակով»։

Կառավարության երեկվա նիստի օրակարգում ևս ընդգրկված 2 նախագծերը նախկին սխալների, վրիպակների շտկման մասին էին։ Անցած սեպտեմբերին կառավարությունը հավանություն էր տվել այդ նախագծերին, իսկ երբ հասել է կատարելու ժամանակը, պարզվել է, որ դրանցում էական վրիպակներ կան։ Այսպիսով՝ կառավարության 2022 թ․ սեպտեմբերի 1-ի որոշման մեջ «Դաստակերտ» բառի փոխարեն «Դարակերտ» բառն է տեղ գտել։ Այսինքն՝ եթե ուղղում չարվեր, կառավարության հաստատած ծրագիրը ստիպված կլինեին իրականացնել ոչ այն համայնքում, որի համար ընդունել էին։

Մյուս բացթողումը Հակոբ Սիմիդյանի ղեկավարած շրջակա միջավայրի նախարարությանը վերաբերող որոշման մեջ էր։ 2023 թ․ պետբյուջեով հաստատված Անտառային կոմիտեի կողմից իրականացվող 1173 «Անտառների կառավարում» ծրագրի «Անտառվերականգնման եւ անտառապատման աշխատանքներ» միջոցառման գնման անվանացանկը «տեխնիկական պատճառներով» չի ներառվել 2022 թ․ դեկտեմբերի 29-ի «ՀՀ 2023 թ․ պետբյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» որոշման N10 հավելվածում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում