Ներքին 3 տարի առաջ - 19:50 15-02-2023

Արցախ ուղարկված մարդասիրական օգնությունը տրամադրվում է սոցիալական որոշ խմբերի ներկայացուցիչների

Հայաստանյան մի շարք կազմակերպությունների եւ անհատների կողմից մարդասիրական օգնությունը, որը ռուս խաղաղապահների միջնորդությամբ Արցախ է ուղարկվում, Սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարությունը տեսակավորվում եւ տրամադրում է բազմազավակ ընտանիքներին, պատերազմում զոհված եւ անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող անձանց, պատերազմի մասնակիցներին եւ նախարարություն դիմած սոցիալապես անապահով ընտանիքներին:

Ինչպես հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից, մարդասիրական օգնությունն առաջիկայում կբաժանվի սոցիալական այլ խմբերի եւս:

«Մի շարք կազմակերպությունների եւ անհատների կողմից պարբերաբար մարդասիրական օգնություն է ուղարկվում շրջափակման մեջ գտնվող արցախցիների համար, որը հավաքագրվում է Գորիս քաղաքում եւ հնարավորության դեպքում Արցախ հասցվում ռուս խաղաղապահների միջնորդությամբ:

ԱՀ սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարության կողմից այն տեսակավորվում եւ տրամադրվում է սոցիալական որոշ խմբերի ներկայացուցիչների(4 եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքներ, զոհված եւ անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքներ, հաշմանդամություն ունեցող անձինք, պատերազմի մասնակիցներ) եւ նախարարություն դիմած սոցիալապես անապահով ընտանիքներին:

Մարդասիրական օգնությունն առաջիկայում կբաժանվի սոցիալական այլ խմբերի եւս»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով