Ներքին 3 տարի առաջ - 23:29 13-02-2023

Ձեռնարկ` իրական շահառուների հայտարարագրման գործընթացի և հնարավոր ռիսկերի վերաբերյալ

«Իրավաբանական անձանց մասով օրենսդրական փոփոխություններ եղան: Պարտականություններ են դրվել՝ իրավաբանական, պատասխանատու և պաշտոնատար անձանց վրա էլեկտրոնային կարգով ներկայացնելու իրական շահառուի վերաբերյալ տեղեկատվություն»: Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վարազդատ Հարությունյանը՝ անդրադառնալով իրական շահառուների հայտարարագրմանը:

«Դա պետք է անել էլեկտրոնային տարբերակով, հնարավոր է նաև լիազորված անձի միջոցով: Մենք փորձել ենք ավելի մատչելի կերպով դա մեր ուղեցույցի մեջ ներկայացնել, որպեսզի այն իրավաբանական անձինք, ովքեր չունեն իրավաբանական սպասարկում և աջակցություն, կարողանան այդ ուղեցույցից օգտվելով՝ ինքնուրույն անել այդ գործողությունները: Քանի որ այդ պարտականությունը չկատարելը առաջացնելու է օրենքով նախատեսված պատասխանատվություն: Պատասխանատվությունից խուսափելու համար փորձում ենք օգնել մեր ձեռնարկատերերի»,-ասաց փաստաբանը:

Նշենք, որ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել էր «ՖԻԴԵԼԻՍ» փաստաբանական և իրավախորհրդատվական ընկերության ստեղծած ձեռնարկը՝ նպատակ ունենալով իրավաբանական անձանց ամփոփ ներկայացնել իրական շահառուների հայտարարագրման գործընթացի առանձնահատկությունները։ Ձեռնարկ-ուղեցույցի օրինակների ու բացատրությունների միջոցով նկարագրված է իրական շահառուների հայտարարագրման գործընթացը և դրա հետ կապված հնարավոր ռիսկերը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով