Արտաքին 3 տարի առաջ - 20:00 13-02-2023

Ադրբեջանն ու Իտալիան քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական և էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորությունները․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Մինգեչաուրի հիդրոէլեկտրակայանի հիմնարկեքը շատ կարևոր իրադարձություն է և նախագիծ, որը զգալիորեն կամրապնդի իտալա-ադրբեջանական բարեկամությունը։ Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությունը, Ալիևն այս մասին ասել է Իտալիայի ձեռնարկությունների և արտադրության նախարար Ադոլֆո Ուրսոյի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում։

Հաղորդվում է, որ իտալական պատվիրակությունը նույնպես մասնակցել է հիդրոէլեկտրակայանի հիմնարկեքի արարողությանը։

Ալիևը շեշտել է, որ Ադրբեջանի և Իտալիայի կապերը ռազմավարական նշանակություն ունեն, և իրենք աշխատում են այդ ռազմավարական գործընկերության շրջանակներն էլ ավելի ընդլայնելու ուղղությամբ։

Ադրբեջանի նախագահը նշել է, որ երկկողմ կապերը գտնվում են շատ բարձր մակարդակի վրա։

«Ինչպես շեշտեցիք ձեր ելույթում, նախագահ Մատարելլայի այցն Ադրբեջան և իմ այցերը Իտալիա ավելի ամրապնդում են այդ կապերը։ Հունվարի 11-ից մինչ օրս Իտալիայի կառավարության երեք նախարարներ այցելել են Ադրբեջան, ինչը, իհարկե, շատ կարևոր, կարող եմ ասել՝ արտառոց իրադարձություն է»,- ասել է նա։

Ալիևը հավելել է, որ այցերի ընթացքում քննարկել են և առաջիկայում նույնպես կքննարկեն ռազմական, ռազմատեխնիկական, էներգետիկ, ինչպես նաև ներդրումների և առևտրի ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքում հիդրոէլեկտրակայանի հիմնարկեքի արարողություն է կայացել, որին մասնակցել է նաև Իլհամ Ալիևը։ Վերջինս միևնույն ժամանակ պնդել էր, որ Հայաստանը 44-օրյա պատերազմի ժամանակ թիրախավորել է Մինգեչաուրը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան