Ուղիղ եթեր
Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Մինգեչաուրի էլեկտրակայանի կարևորությունը դարձյալ ակնհայտ դարձավ. Ալիևը կրկին մեղադրել է Հայաստանին
copy image url

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Մինգեչաուրի էլեկտրակայանի կարևորությունը դարձյալ ակնհայտ դարձավ. Ալիևը կրկին մեղադրել է Հայաստանին

Արտաքին 2 տարի առաջ - 16:01 13-02-2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Մինգեչաուրի հիդրոէլեկտրակայանի կարևորությունը կրկին ակնհայտ դարձավ։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, Ալիևն այս մասին ասել է Բաքվի Գյուլիստան պալատում տեղի ունեցած հիդրոէլեկտրակայանի հիմնարկեքի արարողության ժամանակ։

Ալիևը հայտնել է, որ Հայաստանը, մարտի դաշտում պարտվելով, «գնդակոծել է Ադրբեջանի քաղաքացիական օբյեկտները, այդ թվում՝ Մինգեչաուրի հիդրոէլեկտրակայանը»։ Նրա խոսքով՝ «Մինգեչաուրի ՀԷԿ-ը թիրախավորվել է, հեռահար հրթիռների միջոցով, որոնցից շատերը ոչնչացվել են Ադրբեջանի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից, իսկ որոշները՝ չեն կարողացել խոցել սահմանված թիրախը»։

«Մինգեչաուրի էլեկտրակայանի կարևորությունը դարձյալ ակնհայտ դարձավ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ։ Այն ժամանակ մարտի դաշտում պարտվող Հայաստանը գնդակոծել է նաև ադրբեջանական քաղաքացիական օբյեկտները, այդ թվում՝ Մինգեչաուրի էլեկտրակայանը, որը գնդակոծվել է հեռահար հրթիռներով։ Այդ հրթիռներից շատերը ոչնչացվել են Ադրբեջանի ՀՕՊ համակարգերի կողմից, իսկ որոշները չեն խոցել թիրախը։ Այսինքն Հայաստանը, որը պարտվում էր մարտի դաշտում, ցանկացել է անջատել Ադրբեջանի էլեկտրական ներուժի հիմնական կենտրոնը։ Բայց նա չկարողացավ հասնել դրան»,- հայտարարել է նա։

Ալիևը նաև նշել է, էլեկտրակայանի կառուցումը նշանակալից իրադարձություն է, որը զգալիորեն կբարձրացնի Ադրբեջանի էներգետիկ ներուժը և Մինգեչաուրի՝ որպես Ադրբեջանի էներգետիկ արդյունաբերության կենտրոնի կարևորությունը։ Նա նշել է, որ Մինգեչաուրն արդեն էլեկտրաէներգետիկ արդյունաբերության ոլորտում Ադրբեջանի գլխավոր քաղաքն է։ «Այսօր Մինգեչևիրում գործող էլեկտրակայանը ապահովում է մեր երկրի էլեկտրաէներգիայի կարիքների մեծ մասը»,- ասել է նա։

Վերջինս նաև հայտնել է, որ նոր էլեկտրակայանի տարածքում ստանդարտ վառելիքի սպառումը բավականին ցածր կլինի, ինչի արդյունքում մեկ տարում հնարավոր կլինի խնայել 800 միլիոնից մինչև 1 միլիարդ խորանարդ մետր գազ։ Ալիևը նաև ուշադրություն է հրավիրել այն բանին, որ եվրոպական երկրներում ադրբեջանական գազի մեծ պահանջարկ կա, և էլեկտրակայանի կառուցումը կնպաստի Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովմանը։

Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը Հասաստանին մեղդրել է Մինգեչաուրի ուղղությամբ հարձակում իրականացնելու մեջ, ինչը հերքվել է Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից։






Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ
13:35 Երեխեքը գնացել են ձիերի հետևից ու բռնվել, ասում են՝ Լաչին են տարել․ նոր մանրամասներ՝ սահմանին մոլորված անչափահասներից