Արտաքին 3 տարի առաջ - 17:30 13-02-2023

Թուրքիան հերթական անգամ շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ ցուցաբերած աջակցության համար

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի կառավարության մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման գործընթացը։

Հեռախոսազրույցի ընթացքում Օքթայը ևս մեկ անգամ խորին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի իշխանություններին և ժողովրդին՝ Թուրքիային ցուցաբերած բարոյական և մարդասիրական աջակցության համար։ Նա նշել է, որ Ադրբեջանը մոբիլիզացրել է իր բոլոր հնարավորությունները՝ ավերիչ երկրաշարժի հետևանքները հաղթահարելու և դժվարությունների առաջ կանգնած մարդկանց օգնություն ցուցաբերելու համար։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Թուրքիայում փետրվարի 6-ին երկու ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել, ինչի հետևանքով մահացածների թիվը վերջին տվյալներով գերազանցում է 31 հազարը։ Էրդողանի հրամանով՝ երկրում յոթ օրով սուգ է հայտարարվել, իսկ երկրաշարժից տուժած 10 նահանգներում երեք ամիս ժամկետով արտակարգ դրություն է սահմանվել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի