Ներքին 3 տարի առաջ - 17:05 13-02-2023

Ես վստահեցնում եմ, որ իմ անմեղությունը կհաստատեմ․ Սեյրան Օհանյան


«Իմ նկատմամբ առաջադրվել է մեղադրանք միայն ժողովրդի ուշադրությունը կարևոր թեմաներից շեղելու համար։ Սա միանշանակ քաղաքական հետապնդում է։ Ես այդ մեղադրանքները չեմ ընդունում ու ուզում եմ ընդգծել, որ դրանց վաղեմության ժամկետները անցել են»,- Oragir.News-ի հետ զրույցում իրեն առաջադրված մեղադրանքը այսպես մեկնաբանեց Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Ես որևէ մեկի հետ փոխադարձ համաձայնությամբ շահադիդական նպատակներ չեմ հետապնդել։ Իմ բոլոր գործողությունները ուղղված են եղել պետության և բանակի հնարավորությունների ավելացմանը, բանակի օպտիմալացմանը։ Այդ բոլորը ընթացել են բանակում գոյություն ունեցող գործընթացների, համաձայնությունների, իրավական նորմերի շրջանակներում»,- մանրամասնեց Սեյրան Օհանյանը:

Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն Ազգային ժողովը տվել է փետրվարի 8-ին՝ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունների հիման վրա:

Պաշտպանության նախկին նախարարը համարում է, որ իր պատգամավորական գործունեությունն է հարվածի տակ դրվել․ «Ես պատգամավորի մանդատը ստացել եմ ժողովրդից, կրկնում եմ իմ տեսաուղերձում ասածը՝ պատգամավորական մանդատը իմ ամենաբարձր տիտղոսը չի եղել և գերնպատակ, բայց քանի որ ժողովուրդն է տվել այդ մանդատը ինձ, ապա պարտավորություններ ունեմ ժողովրդի առաջ։ ՔՊ-ականները աշխատանք տարան ու եղավ դատախազի միջնորդությունը, այս պագայում գործը արդեն դատաիրավական տիրույթում է։ Ես վստահեցնում եմ, որ իմ անմեղությունը կհաստատեմ»։

Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանը մեղադրվում է այն բանում, որ oգտագործելով պաշտոնեական դիրքը՝ առանձնապես խոշոր չափերով վատնում է կատարել (2 դրվագ), ինչպես նաեւ անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով` իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ (2 դրվագ)։

Լուսին Ղազարյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»