Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:45 08-02-2023

Սեյրան Օհանյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից. նրա նկատմամբ քրվարույթ կնախաձեռնվի

Պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի. Ազգային ժողովը տվեց համաձայնությունը:

Առաջին միջնորդությանը 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 68-ը: Կողմ է քվեարկել 68 պատգամավոր, դեմ քվերակող պատգամավոր չի եղել:

2-րդ միջնորդությանը 107 պատգամավորներից մասնակցել է 66 պատգամավոր, կողմ են քվեարկել 66-ը:

3-րդ միջնորդությանը 107 պատգամավորներից մասնակցել են 68-ը, կողմ է քվեարկել 68 պատգամավոր:

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 3 միջնորդություն էր ներկայացրել Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու համար, որոնցից մեկը քննարկվել է դռնփակ, երկուսը՝ դռնբաց ռեժիմով: